Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վաղն ուշ կլինի

Վաղն ուշ կլինի
10.09.2023 | 22:00

Արցախի ու Հայաստանի վիճակն օր-օրի դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը, ի աջակցություն Արցախի, տպավորիչ էր։ Չեմ ցանկանում անդրադառնալ ելույթ ունեցողների մտքերին։ Ամեն դեպքում, տպավորությունս այնպիսին էր, որ, ինչպես 2021, 2022թթ․, հավաքված ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակից խոսողները։ Հարց է առաջանու՝ ինչու՞ հանրահավաքը չունեցավ շարունակություն։ Գուցե պատճառն այն է, որ ընդդիմադիր տարբեր նախաձեռնություններ չե՞ն միավորվում մեկ ընդհանուր օրակարգի շուրջ՝ «Վռնդել ազգադավ իշխանությանը» , ամեն մեկը մտածելով, որ հենց իր շուրջը պետք է լինի միավորումը։ Արդյոք, հենց այդ չի՞ այս ազգադավ իշխանության «հաջողության» գրավականը։ Բազմահազարանոց հանրահավաքի անունից խնդրում եմ՝ մոռացե՛ք անձնական, կուսակցական հավակնությունների մասին, կրկնեմ՝ այսօր պետք է շարժվել մեկ օրակարգով․ «Վռնդել ազգադավ իշխանությանը»՝ փրկելու համար Արցախն ու Հայաստանը։ Վաղն արդեն ուշ կլինի։ Հետո կասենք․ «Մենք եղանք արցախցի, հայաստանցի, սյունեցի, լոռեցի, լիբանանահայ, ֆրանսահայ, ռոբերտական, սերժական, լևոնական, դաշնակցական, աժբական, արևմտամետ, ռուսամետ, բայց՝ ո՛չ միասնական հայ ժողովուրդ»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 6572

Մեկնաբանություններ